Ես՝ հայելու միջից

Վրձնից ու մատիտից հետո, մեր ձեռքի տակ եղած ամենաժամանակակից գործիքը՝ պլանշետը, որ անտարբեր չի անցնում բարու և գեղեցիկի կողքով:

Это слайд-шоу требует JavaScript.

Բացահայտում պլանշետում

Եթե նախորդ շաբաթ պլանշետում փնտրում էինք նկարչական ծրագիր, որը թույլ կտար մուտքագրել նկարի վրա, ապա այս շաբաթ ներբեռնեցինք ճիշտ հակառակը՝ Penultimate ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սովորողին գրել ձեռագիր և նկարել էկրանի վրա:Մանրամասնորեն ծանոթանում ենք երկու ծրագրերին և նրա գործիքներին:

Հետաքրքիր է, մեծանում են մեդիահմտությունները մեր 6 տարեկանների:

 

Ապրիլմեկյան ստեր

20160401_161903_share

Նախատեսված էր օրվա հեքիաթը՝  Հովհ. Թումանյանի Սուտասանը: Կարդալուց, քննարկելուց, հեքիաթում հանդիպած ստերը հաշվելուց հետո, սովորողները սկսեցին իրենք հորինել ստեր և նկարել իրենց անհավանական մտքերը: Տե՛ս Լիլիթ Աբրահամյանի բլոգում:

 

 

Նախագծային շաբաթվա գործունեություն

Այս շաբաթ սկսեցինք նախագծային գործունեությունն իրականացնել «Արմթաբ» ընկերության նոր պլանշետներով, որոնք ավելի գունավոր ու գրավիչ էին: Պլանշետներում նկարչական նոր ծրագիր ներբեռնեցինք՝ SketchBook, որը թույլ է տալիս մուտագրել նկարների վրա: Սկսեցինք մանրամասն ծանոթանալ գործիքներին՝ նկարելով, ազդարարելով Ավագ շաբաթը:

Այս շաբաթ նախատեսված էր ներքին բակում ստեղծել մեր դասարանակ ծաղկանոցը: Նկարել, ստեղծագործելուց հետո, պլանշետների  ֆոտոխցիկներն անհարժեշտ էին ֆիքսելու ծաղկանոցի ստեղծման աշխատանքները, ինչն էլ առանց միջամտության կատարեցին մի խումբ սովորողներ:Դիտե՛ք ֆոտոշարը՝

Это слайд-шоу требует JavaScript.

Մաս 2-րդ

Տեսե՛ք,թե ինչպես է խնամում և հարստացնում  ծաղկանոցը մեր 6 տարեկան Նարեկը իր ձեռքով տնկած կակաչի սոխուկներով:

Կանանչ ախպեր, Հովհ. Թումանյան

 

Երբ պլանշետը հայտնվում է սովորողի տանը:

Ուսումնական գործիքը ստիպում է սովորողին խաղով ներկայանալու, կարողությունները ցուցադրելու, տարածելու:Մեղրյան Դավիթը հասցրել է ծանոթանալ պլանշետին.

 

 

Պլանշետը ընտանիքում

Մեր դասընկեր պլանշետին հնարավորություն ընձեռնվեց գտնվել սովորողների ընտանիքներում, ծնողների հետ տարբեր նախագծեր իրականացնել, դե քանի որ այն մեզ հյուր եկավ այն պահին, երբ ամբողջ կրթահամալիրում թումանյանական օրեր էին, ուստի որոշեցինք ներկայացնել <<Պոչատ աղվեսը >>  ռադիոհեքիաթը: Այն ընթերցեցինք դասարանում, բաժանեցինք հեքիաթը մասերի և յուրաքանչյուր սովորողի հանձնարարվեց ծնողի օգնությամբ նկարել և ձայնագրվել:

Մաս 1-ին