Աշուն. աշխատանքային նախագիծ 12.10.15-1.12.2015

20151009_134623
Նախագիծը երկարաժամկետ է, իր մեջ ներառում է ուսումնական ճամփորդություններ, լավաշթխիկի, թթուդրիկի ծես, ամենամսյա Հոկտեմբերիկ ու Նոյեմբերիկ հաշվետու-նախագծերը:

Լեզվագործունեություն
Ներկա-բացակայի թերթիկ /աշուն, լավաշ, թթու բառերի մուտքագրում/
Խաղ աշուն բառով
Բառակապակցությունների, անսովոր բառակապերի կազմել ու դրանց համար անսովոր բաատրություններ մտածել, հորինել:
Ռոդարիական հնարքներով աշխատանք

Աշխատում ենք ռոդարիական հեքիաթների, ինչպես նաև Բիսեթի ու Սոկոլովի հեքիաթների հումքի վրա:
Ի՞նչ կլիներ, եթե…
Շարունակիր հեքիաթը, հորինել հեքիաթի ավարտը…
Ոտանավորներ
Խնոցիների շարք
Հ. Թումանյան <<Աշուն>>, <<Քամի>>, <<Ծիտիկի օրորքը>>
Ռադիո 5. օրվա պատումներին զուգահեռ փորձելու ենք ռադիոթատրոն ստեղծել:

Մաթեմատիկական գործունեություն
Բանավոր համրանք /մինչև 30-ը, 40-ը, …, առաջ ու հետ համրանք/
Հարևան թվեր /հաջորդ թիվ, նախորդ թիվ/
Ճանաչում ենք 1-9 թվերն ու թվանշանները:

Բնագիտական գործունեություն
Նախատեսում ենք մեր դպրոցի ներքին բակում ստեղծել մեր պարտեզը: Համագործակցում ենք Իվետա Ջանազյանի հետ:
Ցանելու ենք տարբեր սերմեր ու հետևելու ենք ընթացքին, կատարելու ենք դիտարկումներ:

Երաժշտական գործունեություն
Ջաղացի երգ
Բաղը քաղինք
Հեփ-հոփ
Փափուռի
Թաշկինակներով պար

Խաղային գործունեություն

Ծուղրուղու

Աղջիկ փախցնոցի

Կերպարվեստ-տեխնոլոգիա

  • Նկարել աշուն /ջրաներկ, գուաշ/
  • Աշնանային կոլաժների ստեղծում
  • Այլընտրանքային նկարչություն. տերևանկարչություն, մրգանկարչություն…

Ուսումնական ճամփորդություններ
Աշնանային դիտարկումների նպատակով նախատեսվում է մեկնել Ջրվեժ անտառային արգելոց:
Լավաշթխիկի ծեսի շրջանակում մեկնել թոնրատուն:

Ընտանեկան նախագծերը որպես լրացուցիչ կրթություն
Ճամփորդական մեդիապատմությունները որպես ամփոփում:
Ընտանեկան ռոդարիական մեդիաընթերցարանների ստեղծում ռոդարիական հնարքով. հորինել արդեն ծանոթ հեքիաթի ավարտը:

Մեդիատեխնոլոգիա

3-րդ դասարանցիները 5 տարեկաններին փոխանցում են paint նկարչական ծրագրով աշխատելու հմտություններ, ստեղծում ենք էլեկտրոնային այբբենարանների առաջին էջերը:

Աշուն. աշխատանքային նախագիծ 12.10.15-1.12.2015: 2 комментария

  1. Уведомление: Աշնանային նածագծեր | «Դպրոց-պարտեզ» ուսումնական կենտրոն

  2. Уведомление: Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն. նոյեմբերի 9-21-ի աշխատանքային նախագիծ | Անահիտ Հարությունյանի բլոգ

Оставьте комментарий